Իտալիայում մեկնարկել է Յոթի խմբի արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպումը: Օրակարգային հիմնական թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում իրավիճակն է:
Հանդիպմանը հրավիրված են նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, ներկայացուցիչներ Հորդանանից, Եգիպտոսից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից:
G7-ի նախարարները հանդիպել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
Իտալիայի գլխավոր դիվանագետն ընդգծել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ ատոմակայանները պաշտպանելու, Սև ծովում նավարկության ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը: