ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր:
Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում:
Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։
Սակայն նշված ժամանակը օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը:
Ի պատասխան այս ոչ իրավաչափ դիրքորոշման, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:
Ստորև ներկայացված է նշված ձևանմուշի հղումը, որը պետք է մեկական օրինակով ուղարկել նշված հասցեատերերից յուրաքանչյուրին:
Ձևանմուշ
Հասցեներ՝ Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010 «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ, Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին Մելիք Ադամյան 1, Երևան, 0010 ՀՀ Ֆինանսների նախարարություն, Նախարար` պրն. Դավիթ Սարգսյանին Վազգեն Սարգսյան 6, Երևան, 0010 ՀՀ կենտրոնական բանկ, Նախագահ պրն. Արթուր Ջավադյանին Վերը նշվածին զուգահեռ առաջարկում ենք նաև դիմումի ձև` ուղղված գործատուին, որի հիման վրա գործատուն հիմք կունենա դիմելու ՀՀ Ֆինանսների Նախարարություն` պահանջելով փոխել ամսական հաշվետվության ձևը, հնարավորություն տալով ապահովել աշխատակիցների կամարտահայտությունը:
Աշխատակցի դիմումը Գործատուին (Ձևանմուշ) Գործատուի դիմումը ՀՀ Ֆինանսների նախարարին (Ձևանմուշ), Կրկնօրինակը`ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին /ՀՀ ԿԱ ՊԵԿ հասցեն`Մովսես Խորենացու 7, Երևան, 0015/ Հ.Գ. Նամակները մեկական օրինակով ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԲ, «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ և գործատուին պետք է ուղարկել Հայփոստի պատվիրված նամակի միջոցով` հնարավորինս սեղմ ժամկետներում: Հայփոստի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 8:00-19:00 և շաբաթ օրը ժամը 8:00-18:00:
Հարգանքներով` «Դ!ԵՄ ԵՄ» թիմ