Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր կբացի իր դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի Աստվածամոր տաճարն ավերիչ հրդեհից 5,5 տարի անց դեկտեմբերի 7-ին վերաբացում է իր դռները:

Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Էմանուել Մակրոնը։

Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը, այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել էր հրդեհի ժամանակ։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է:

Տաճարի վերաբացման արարողությանը կմասնակցի նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Նա արդեն ժամանել է Փարիզ:

Աստվածամոր տաճարի բացման արարողությանը կմասնակցի մոտ 40 պետության և կառավարության ղեկավար:




Լրահոս