Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական “Ասավալ-դասավալի” թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.”Ես մշտապես ժողովուրդների միջեւ բարեկամության կողմնակից եմ հանդիսացել։ Եթե ուղղափառ երկրները միավորվեն, ապա դա լուրջ քայլ կլինի ողջ աշխարհի համար։ Ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնել։ Հուսով եմ, որ երկրում իշխանության կգա ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը կկարգավորի Ռուսաստանի հետ հարաբերություններն ու կմիավորի երկիրը։ Հիշեցնենք, որ Շեւարդնաձեն հայտնի է իր ռուսամետ հայացքներով եւ շարունակ դատապարտում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հակառուսական հայտարարությունները։ Բացի այդ, նա Իվանիշվիլիին համարում է Վրաստանի փրկիչ։
Շեվարդնաձեն ոչ ոքի խորհուրդ չի տալիս հակամարտել Ռուսաստանի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ