«Գոյ» թատրոնն սկսել է իր արշավները. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնն այսօրվանից սկսում է նոր արշավ, որի մասին ավելի վաղ հայտնել էին։

«Բացե՛ք ԳՈՅ-ի դռները» արշավը «ԳՈՅ» թատրոնի փակ դռները կրկին բացելու մասին է։ Այս արշավով թատրոնի անձնակազմը կոչ է անում հանրությանը թատրոնի փակ դռան դիմաց նկարահանել տեսանրութ կամ լուսանկար, որին կից պետք է լինի, թե ինչու է կարևոր տվյալ անձնավորության համար թատրոնը։

Հավելենք, որ դեկտեմբերի 8-ին լրացավ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 36-րդ տարեդարձը։

«Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց բեմադրվեց նաև ներկայացում, և այդ օրը նաև հայտարարվեց 1 ամիս տևած բողոքի նստացույցի ավարտի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինֆորմացիոն ձևով հանրային «ճնշումներ» են սպասվում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս