ArmLur.am-ի խմբագրություն Մարե Պետրոսյանը իր և մի խումբ այլ վարորդների անունից ահազանգում է, որ կարծես թե «Mazda» մակնիշի մեքենաների վրա քաղաքում «ռեյդ» է իրականացվում:
Խնդիրը կայանում է նրանում, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այդ մակնիշի մեքենաների վրայից գողանում են տարբեր մասեր, ինչը չի անհանգստացնում ոստիկաններին:
Տուժած քաղաքացիները բազում անգամներ դիմել են ոստիկանություն, սակայն այդպես էլ խնդիրը լուծում չի ստաել:
ArmLur.am-ին դիմած քաղաքացին պատմում է, որ եղել է դեպք, երբ գողի նկարն են անգամ ցույց տվել ոստիկաններին, բայց նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել:
Մարե Պողոսյանը պնդում է, որ այնպես է ստացվել, որ անգամ գողերը գողացված մեքենայի մասերը վաճառել են այն վարորդին, ումից գողացել են մասը:
Այս խնդրին բախվող շատ քաղաքացիներ վաղը ժամը 13:00-ին պատրաստվում են կազմակերպել բողոքի ակցիա՝ ժամը 13:00-ին Մանումենտում, որտեղից պատրաստվում են շարժվել ՆԳՆ: