Հայաստանը պետք է կոչով հանդես գա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները նախապատրաստում են Սիրիայի գրոհայիններին աջակցության ընդլայնման ծրագիր` վերջերս երկրում նրանց ակտիվացման  պատճառով: Արդյոք ՀՀ-ը ԱԳՆ-ը հանդես կգա՞ հայտարարությամբ` հաշվի առնելով  Սիրիայում ապրող մեր հայրենակիցների հանգամանքը:

Տիգրան Բալայանն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը սիրական ճգնաժամի առնչությամբ, հետևաբար ինքը չի կարող նոր բան ավելացնել:

Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը օրեր առա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի իր հղած նամակում   գրել էր. «… «Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:

Armlur.am-ը զրուցեց նաև քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ` պարզելու` արդյոք ՀՀ-ը պետք է հանդես գա  ԱՄՆ-ին ուղղված դատապարտող հայտարարությամբ: «Եթե ԱՄՆ-ի կողմից նմանատիպ ծրագիր իրականացվի, դա արդեն միջամտություն է Սիրիայի ներքին գործերին: Ի դեպ, ԱՄՆ-ը չի էլ թաքցնում, որ կա նմանատիպ միջամտություն: Չեմ կարծում, որ մեր փափուկ արձագանքն ինչ-որ բան կփոխի»,- ասաց պրն Գալստյանը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանը պետք է   ընդհանրական կոչով հանդես գա և հայտարարի, որ  որ մի կերպ  չպետք է աջակցել սիրիական հակամարտության ոչ մի կողմին: «Սա կլինի արդար մոտեցում: Ոչ ոք չպետք է միջամտի Սիրիայի ներքին գործերին: Սիրիան պետք  էիր ռեսուրսներով կարգավորի իր ներքին գործերը հումանիտար աղետ թույլ չտալու համար»,- եզրափակեց Նարեկ Գալստյանը:




Լրահոս