Հալեպում Թուրքիայի հյուպատոսություն կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, և Անկարան կշարունակի աջակցել Սիրիայի նոր իշխանություններին բոլոր ոլորտներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը այս մասին հայտարարել է խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Մենք կաջակցենք Սիրիային այն ամենում, ինչում անհրաժեշտ է՝ էներգիայից մինչև կրթություն և առողջապահություն, անվտանգությունից մինչև առևտուր: Մենք կօգնենք նոր իշխանություններին, որպեսզի Սիրիան վերականգնվի, ուժեղացնի իր կարողությունները և թույլ տա պետական ​​կառույցներին կրկին կատարել իրենց հիմնական պարտականությունները»,- ասել է Էրդողանը։

 




Լրահոս