Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանի փեսաներն արդեն խնդիրներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար է ասել` զուգադիպություն է, թե ոչ, բայց փաստ  է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-առաջարկից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  թիմի ներկայացուցիչները, անգամ որոշ բարեկամներ, վերջին օրերին ենթարկվում են տարատեսակ  ճնշումների` սկսած հարկայինից, վերջացրած ոստիկանական: Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութի  ապօրինի շրջանառության կասկածանքով կալանավորվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող “Արարատ ցեմենտ” գործարանի հիմնական իրացնող Շլամ մականունով Արմեն Մուրադյանն ու նրա ընկեր  Ասատուր Առուստամյանը: Նշենք, որ Շլամը վերջերս ԲՀԿ-ական դարձած՝ ՀՀ ոստիկանության  ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի բարեկամն է: Ըստ շշուկների`  խուզարկություններ ու ստուգումներ են սկսվել Ծառուկյանի փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ  Կարո Գուլոյանի ընկերներից ոմանց տներում: Այստեղ էլ ոստիկանությունն ակտիվորեն զենք  է փնտրում: Երեկ խոսվում էր նաեւ, որ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներն  ինչ-ինչ խնդիրներ ունեն: Մի խոսքով, Ծառուկյանին վախեցնելու գործընթացը նոր թափ է հավաքում:




Լրահոս