Թերթը գրում է, որ Բելգիայի քաղաքացի Լյուկ Վաnդևալեն երեկ երեկոյան ձերբակալվել է Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան 94-րդ ավագ դպրոցի պատին փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը ջարդելու մեղադրանքով: “”Ըստ դպրոցի աշխատակիցների` նա դիտավորությամբ ձեռքով հարվածել է Սերժ Սարգսյանի լուսանկարին և ջարդել շրջանակի ապակին: Վանդևալեն և ՀՀ քաղաքացի նրա կինը բերման են ենթարկվել իրենց բնակարանից, կինը, ում ներկայությամբ տեղի է ունեցել միջադեպը, ստորագրությամբ ագատ է արձակվել՝ անչափահաս երեխաներ ունենալու պատճառաբանությամբ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ” ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով””:
Հայկական Ժամանակ. Սերժ Սարգսյանի նկարը կոտրել է և ձերբակալվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ