«Ալիևի հայտարարությունները սպառնում են ՀՀ-ի բնակչության անվտանգությանը»․ Թ․ Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Այսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ տարածած հայտարարության վրա:

Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:

Այսպիսի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն. դրանք հանդիսանում են ուղղակի և անմիջական կոչեր՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերը, զրկելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան իրավունքներից և ուղղակիորեն սպառնալու խաղաղ բնակչության անվտանգությանը: Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է և միջազգային հանրության կողմից չդատապարտվելու դեպքում կարող է վերածվել անկանխտեսելի գործողությունների»:

 




Լրահոս