Իրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստախոսը խոսել է իրական Հայաստանի կոնցեպտի հայեցակարգի բացատրության մասին, որը որպես մարտահրավեր, պետք է բացատրվի ժողովրդին։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մեր իրական Հայաստանի կամ Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունն է, սուտն է, որը պիտի կտրվի մեր կյանքից: Եվ դժբախտաբար այդ ստի և խաբեբայության, մոլորության ճանապարհի մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ։ Հայաստանի իրական մարտահրավերը բոլոր առումներով մնացել է և մնում է քո ստախոսությունը, խաբեբայությունը, մոլորեցնելը մեր ժողովրդին:

Ավելին, սուրբգրային սաղմոսերգությամբ փորձեցիր մարտահրավեր նետել բոլորիս։ Իմիջիայլոց ասեմ, սիրելի ժողովուրդ, Սուրբ Գրքի իմացությամբ փայլում է նաև չարիքը, սատանան։ Դրա վառ օրինակը մեր Տիրոջը սաղմոսի միջոցով փորձելն է: Այնպես, ինչպես սատանան էր փորձում Հիսուսին, այդպես էլ այսօրվա չարիքն այդ սաղմոսերգությամբ փորձության է մատնում մեր ժողովրդին: Պատշաճ սաղմոսը կլիներ՝ «ողորմիր ինձ Աստված և քավիր իմ բոլոր անօրենությունները» ասելը հրապարակային կերպով, որովհետև ոչ արդարության զգալ կա քո մեջ, ոչ ճշմարտություն և ոչ էլ այդ արդարության և ճշմարտության զգացումով ժողովրդին առաջնորդելու ինչ-որ բան»,- տեսաուղերձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:




Լրահոս