Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին տեսել են Լոս Անջելեսում՝ հրդեհներից տուժած բնակիչների հետ գրկախառնված: Այս մասին հայտնում է BBC–ն:
Զույգը այցելել է Փասադենա, զրուցել տեղացիների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցների հետ, որոնք պայքարում են հրդեհների դեմ:
Լոս Անջելեսում բռնկված հրդեհների հետևանքով կան զոհեր, դրանք ոչնչացրել են մեծ թվով գույք: Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչը: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: