Հայաստանը համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերին կմասնակցի 6 մարզիկով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Ձմեռային խաղերին առաջին անգամ կմասնակցի նաև պարալիմպիկ դահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը, լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը: Առաջին անգամ Հայաստանի պատվիրակության մեջ են նաև սնոուբորդիստները` Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Համաշխարհային ձմեռային խաղերն այս տարի կանցկացվեն Իտալիայի Տորինո քաղաքում: Խաղերը կմեկնարկեն հունվարի 13-ին և կեզրափակվեն հունվարի 23-ին: