Գրենլանդիայի իշխանությունները դեռ կոնկրետ պլաններ չունեն, թե երբ կանցկացնեն Դանիայից կղզու անկախանալուն առնչվող հանրաքվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դանիական DR հեռուստաընկերությունը։
Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն նախօրեին հայտարարեց, որ կղզին չունի անկախություն արտաքին հարաբերություններում՝ Դանիայից կախվածության պատճառով:
«Գրենլանդիայի խորհրդարանում անկախության կողմնակից չորս կուսակցություններից և ոչ մեկը կոնկրետ պլաններ չունի Գրենլանդիայում հանրաքվե անցկացնելու համար, ինչը անհրաժեշտ պայման է անկախության հասնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ:
Այնուամենայնիվ, ըստ հեռուստաընկերության, Գրենլանդիայի բարձրաստիճան շատ քաղաքական գործիչներ ցանկանում են, որ կղզին անջատվի Դանիայից և դառնա անկախ երկիր: