Դատավոր Անի Հարությունյանից կբռնագանձվի 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում.

1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը.

2 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցությունը.

2 չմարված ավանդների գումարները.

Տրամադրված փոխառության պահանջի իրավունքը.

86 միլիոն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

954 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:




Լրահոս