Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 1-ին խաղափուլը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում առաջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Մանուէլ Պետրոսյանին, Զավեն Անդրիասյանը՝ Սարգիս Սարգսյանին, Մամիկոն Ղարիբյանը՝ Հովիկ Հայրապետյանին:
Տիգրան Հարությունյան – Արթուր Դավթյան և Բենիկ Ագասարով – Կարեն Գրիգորյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Միլենա Գասպարյանը և Լիլիա Դանիելյանը համապատասխանաբար հաղթել են Մելինե Հարությունյանին, Մարիամ Խաչատրյանին, Պոլինա Կոբակին և Սյուզաննա Առաքելյանին:
Միակ ոչ-ոքին գրանցվել է Մարիամ Ավետիսյանի և Նվարդ Հայրապետյանի խաղում:
Մեկնարկել է նաև առաջնությունների երկրորդ խաղափուլը։
Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլի զույգերն են՝
ՄՎ Արթուր Դավթյան – ՖՎ Սարգիս Սարգսյան
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան – ՄԳ Զավեն Անդրիասյան
ՄԳ Հովիկ Հայրապետյան – ՄԳ Մանուէլ Պետրոսյան
ՄԳ Կարեն Գրիգորյան – ՄԳ Մամիկոն Ղարիբյան
ՄԳ Տիգրան Հարությունյան – ՖՎ Բենիկ Ագասարով
Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլի զույգերն են՝
Նվարդ Հայրապետյան – Միլենա Գասպարյան
ԿՖՎ Աննա Խաչատրյան – ԿՖՎ Պոլինա Կոբակ
Լիլիա Դանիելյան – Մարիամ Խաչատրյան
Մելինե Հարությունյան – Սյուզաննա Առաքելյան
ԿՖՎ Մարիամ Ավետիսյան – ԿՄՎ Սուսաննա Գաբոյան