ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական պատերազմը գրեթե 3-րդ տարին է, ինչ անորոշության մեջ է պահում բոլորին։

Ուկրաինական կողմը հայտնել է գիշերն անօդաչու թռչող սարքերով Կիևի մարզի վրա իրականացված հարվածների մասին, իսկ ռուսական կողմը հայտնել է մի քանի տարածաշրջանների և Մոսկվայի վրա իրականացված հարձակումների մասին։

Այս ամենից հետո ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։

Ռուսական լրատվամիջոցները գրել են, որ առավոտյան ժամը 06։00-ից 07։00-ի սահմաններում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Լենինգրադում ոչնչացրել են 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

Ավելի ուշ արդեն Կիևի իշխանությունները, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հաղորդել են, որ ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է 2 մարդ։ Նրանցից մեկը մահացել է մասնավոր տան վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով, մյուսը՝ 10 հարկանի շենքի վրա իրականացված հարվածի։ 2 մարդ դիմել է բուժօգնության։

Ռուսական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ հունվարի 23-ի երեկոյան խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող 49 սարքեր։

Հավելենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության ժամանակ նշել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ տալու պրոցեսը կարող է տևել 6 ամիս, սակայն երդմնակալությունից առաջ նշել էր, որ դա մեկ օրվա խնդիր է։

Ռուսական ԶԼՄ-ները այս խոսքերը որակել են, որ Դոնալդ Թրամփը շատ ավելի համեստ է գնահատել իր խաղաղապահի տաղանդները։

Թե ինչ հանգուցալուծում կստանա ռուս-ուկրաինական պատերազմը, միայն ժամանակը ցույց կտա, բայց մինչ այդ պետք է հուսալ, որ ամեն բան շուտ կավարտվի։

Մանրամասները՝ տեսանյութում;

Աննա Սրապիոնյան




Լրահոս