ՌԴ-ն հայտնել է ուկրաինական 104 ԱԹՍ խոցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ինը տարածաշրջաններում, այդ թվում՝ Կուրսկի, Բրյանսկի, Սմոլեսնկի, Բելգորոդի մարզերում գիշերը խոցվել է 104 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Սմոլենսկի մարզում, ըստ տարածաշրջանի ղեկավար Վասիլի Անոխինի, ԱԹՍ-ների հարվածների են ենթարկվել քաղաքացիական օբյեկտներ, իսկ խոցված ԱԹՍ-ներից մեկը փորձել է հարվածել միջուկային էներգետիկայի օբյեկտի։

Նիժեգորոդսկի մարզում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է ռուսական ուժերի հարվածների մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ մայրաքաղաքի արևելյան հատվածում ԱԹՍ-ի բեկորները վնասել են մեկ շենք, տուժածներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են նաև Չեռնիգովի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում ԱԹՍ-ների գրոհի մասին։

Օդեսայի հարավում՝ Դունայի վրա գտնվող Կալիա նավահանգստում, ըստ տեղական Telegram ալիքների, ԱԹՍ-ների հարվածներից հետո հրդեհ է բռնկվել։ Գրոհի այլ հետևանքների մասին չի հաղորդվում։




Լրահոս