ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անորա» դրաման, որում նկարահանվել է նաեւ հայ դերասան Վաչե Թովմասյանը, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:

Ֆիլմը ներկայացված է նաեւ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան եւ լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն ժամանակով կարող է հետաձգվել քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ:

Կարեն Վիրաբյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել՝ քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ եւ այլն) հիման վրա, մինչեւ 6 ամիս ժամկետով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացին պետք է  ներկայանա բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի շուրջօրյա հաստատություն (տուն-ինտերնատ) ուղեգիրը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության  արձակուրդ:

Սյուզաննա Մարգարյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:

 




Լրահոս