ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը հունվարի 19-22-ին մասնակցել է ICE Barcelona 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Fast Shift-ն արդեն չորրորդ անգամն է մասնակցում ցուցահանդեսին` ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորարար լուծումներ։

Fast Shift ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը նշել է․ «Այս անգամ Fast Shift-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայով հայկական առաջին էլեկտրոնային դրամապանակը։ Այցելուների հետաքրքրությունը մեծ է, ինչը ենթադրում է, որ մեր ընկերությանը հաջողվել է ստեղծել իսկապես պահանջված արտադրանք։  Այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում թե՛ մեր,  թե՛ մեր օտարազգի գործընկերների համար ճանաչելու միմյանց և միմյանց աշխատանքը, ինչը համագործակցության նոր հորիզոններ է խոստանում»։

Հավելենք, որ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ թողարկված Fast Shift դրամապանակն օգտատերերին հնարավորություն է տալիս էլեկտրոնային փողը` AMDC-ն,  շրջանառել որպես թվային ակտիվ՝ ավելի արագ և ապահով վճարումներ կատարելու նպատակով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերո­­­­ւթյունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




Լրահոս