«Երանի հայրս ողջ լիներ». Նազենի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ շնորհավորել է ընկերուհու՝ երգչուհի Սոֆի Մխեյանի հայրիկի ծննդյան տարեդարձը։

Նազենի Հովհաննիսյանը տեսանյութին կից գրել է. «Երանի հայրս ողջ լիներ, իմ կյանքում ներկա լիներ, ու էս տեսահոլովակում անմահացնեի նրան, գրկում լինեի, կանաչ ժպտառատ աչքերը տեսնեի) համով պատմությունները լսեի…

Էս երգը ի՜նչ տեղին նվեր է…

Շնորհավոր Սոֆ ջան, հայրիկիդ ծնունդը, առողջություն ու երջանկաշատ օրեր եմ մաղթում, ՀԻԱՍՔԱՆՉ նվեր է՝ ի դեմս հայրիկիդ, բոլորիս հայրերին, այս տաք ու սիրուն երգդ…

Շնորհակալ եմ!

Հ. Գ. Աստված տա, որ ժպիտը շատ լինի մեր ծնողների կյանքում, իրենք էլ՝ երեխաների, որ երկար վայելեն իրար ու… բաց չթողնեն երբեք»։

Նշենք, որ երգչուհին՝ Սոֆի Մխեյանը, նոր երգ է թողարկել հայրիկի տարեդարձի կապակցությամբ։

Երգը կոչվում է՝ «Քեզ սիրում եմ պապ», որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Գուրո Գասպարյանը, իսկ ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը։

 




Լրահոս