Հայկ Հարությունյանը նշանակվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը նոր ղեկավար ունի: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը նոր ղեկավար է նշանակվել Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանը մինչ այս զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնները, աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես սահմանադրական և օրենսդրության վարչության պետ, մինչ այդ էլ՝ ԱՆ այլ պաշտոններում, 2014 թվականին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականը:

Հարությունյանը դասախոսել է Ֆրանսիական համալսարանում, 15 գիտական հոդվածի հեղինակ է, իրավաբանական գիտությունների թեկնածու:




Լրահոս