Ովքեր 2026 թվականին կներկայացնեն համընդհանուր հայտարարագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականին համընդհանուր հայտարարագիր կներկայացնեն կենսաթոշակառուները, նպաստառուները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ, ըստ էության, այս տարի հիմնական մասը ներառված է համընդհանուր հայտարարագրման ծրագրում։

Հիշեցնե ք, որ 2024 թվականի համար 2025 թվականին հայտարարագիր պետք է ներկայացնեն հետևյալ անձինք.

1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
3. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
5. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային)քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

Էմմա Միքայելյան




Լրահոս