Մանկատնից փախած երեխան եղբոր հետ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկատնից փախած երեխան գաղութից նոր դուրս եկած եղբոր` Կարենի հետ է:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նորայր Նալբանդյանը:

«Ես եղբոր հետ խոսեցի, ասացի, որ բերի մանկատուն, ասաց կբերի, բայց արդեն քանի օր է` ընկած ման ենք գալիս ՝ չի տալիս երեխային: Բայց չի բերում երեխային: Հետքի վրա ենք դուրս գալիս, իմանում ենք, որտեղ են հաց կերել, սակայն առայժմ չենք կարողանում գտնել: Բայց հաստատ կգտնենք: Եղբայրը գաղութից նոր է դուրս եկել: Մեծ տղա է, 25 տարեկան, գոնե ինքը հասկանա, որ չի կարելի»,- ասաց մանկատան տնօրենը:

Տնօրենի խոսքով` երեխայի մայրը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի և կատարվածից տեղյակ չէ:

Նշենք նաև, որ 14-ամյա Արևշատ Զախարյանը դպրոց գնալ չի ցանկացել:




Լրահոս