Հրաձիգները Եվրոպայի առաջնությունից առաջ հավաք կանցկացնեն Լեհաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Նարե Գաբրիելյանը:

Հայաստանի հրաձգության երիտասարդական թիմը փետրվարի 22-ից մեկնում է լեհական Վրոցլավ քաղաք` ուսումնամարզական հավաքի: Մ21 տարեկանները հավաքն ավարտելուց հետո` մարտի 1-7-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմում կլինեն Նարե Գաբրիելյանը, Գրիգոր Պողոսյանը,Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը:

Մեծահասակների ընտրանին փետրվարի 29-ից մարտի 7-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ հաջորդիվ կմասնակցի Եվրոպայի առաջնության: Ընտրանու կազմում կլինեն Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Նորայր Առաքելյանը, Հրաչ Բաբայանը:

Մարզչական շտաբում կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և մարզիչ Անդրանիկ Այվազյանը, Արեգ Սարիբեկյանը:

Եվրոպայի առաջնությունը կկայանա Խորվաթիայում:




Լրահոս