Վառելիքի առաջին 30 տանկերը ժամանել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածին էներգիա մատակարարող էլեկտրակայան։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ ռազմական առճակատման ողջ ընթացքում կայանը չի գործել, սակայն դրա հիմնական օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և այն հնարավոր է շուտափույթ շահագործման հանձնել։
Al Jazeera-ն նշում է, որ Գազայի հատվածի իշխանությունները շտապ վերանորոգում են էլեկտրահաղորդման գծերը՝ հուսալով, որ առաջիկա օրերին էլեկտրաէներգիա կտրամադրեն Պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ և ալ Զավաիդա քաղաքներին։


























































































