ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն»,- նշված է որոշման մեջ:

Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:




Լրահոս