ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանն այլևս իրենց առաջնորդը չէ․ Հակոբ Ասլանյանը հեռացրել է նրա լուսանկարը աշխատասենյակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը, հետևելով ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի օրինակին, իր աշխատասենյակից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքն այլևս ՔՊ կուսակցության անդամ չէ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջնորդը չէ, ուստի տրամաբանական է, որ Փաշինյանի լուսանկարն այլևս իր սենյակում չէ։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս ՔՊ-ից հեռացվելուց հետո իր աշխատասենյակից հեռացրել է Փաշինյանի լուսանկարը։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ՔՊ-ից հեռացվել էին 2024թ-ի դեկտեմբերին։ Թիմակիցները Հովիկ Աղազարյանին մեղադրում էին պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների համար, թեև այդպես էլ չհիմնավորվեց՝ ինչ արտահոսք է տեղի ունեցել, իսկ Հակոբ Ասլանյանին հեռացրին իշխող թիմից Փաշինյանին չենթարկված Հովիկ Աղազարյանին պաշտպանելու համար։ ՔՊ-ից հեռացվելուց հետո Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստեղծեցին «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը» և հիմա հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրների դիրքերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս