Օգնություն և անվտանգության երաշխիքներ Կիևին. Ռյուտե – Թրամփ հեռախոսազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Ռյուտեն գրել է X-ում։

«Հիանալի զանգ եմ ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հզորանում են: ՆԱՏՕ-ի դաշնակիցները ագագորեն ավելացնում են իրենց պաշտպանական ներդրումները»,- գրել է նա։

Ռյուտեն հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «միլիարդավոր օգնություն են պատրաստում Ուկրաինայի համար, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սակայն չի հստակեցրել, թե դաշինքի որ երկրներն են պատրաստում օգնությունը:




Լրահոս