ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հերթական սրճարանն է քանդվում․ նոր կադրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտյան Երևանի Սայաթ-Նովա 2/2 հասցեում քանդվել է 1000 քառակուսի մետր տարածքով սրճարան։

Քանդման աշխատանքներին տեղում հետևել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ քանդվող տարածքը վերափոխվելու է և դառնալու է ավելի կանաչ տարածք, և տարածքի վարձակալը չի շարունակել իր պայմանագիրն ու չի հանձնել ամբողջ տարածքը քաղաքին։

Քաղաքապետը կարծում է, որ կանաչ տարածքները պակասել են և փոխարենն ավելացել են սրճարանները։

Հիշեցնենք, որ դեռ 5 տարի առաջ էլ քանդում էին Օպերայի հարակից տարածքներում գտնվող սրճարանները նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։

ArmLur.am-ը քանդման աշխատանքներից ներկայացնում է նոր կադրեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս