
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքասկան գործիչ Էդգար Ղազարյանին կրկին քննչական կոմիտե են հրավիրել։
Չի բացառվում, որ Կոմիտեն կա՛մ նրան առաջադրված մեղադրանքն է խստացնում, կա՛մ խափանման միջոցն են ցանկանում փոխել՝ վարչական վերահսկողությունը վերացնելով՝ նրան կալանքի տանել: Սպասենք զարգացումներին, երբ Էդգար Ղազարյանը դուրս կգա Կոմիտեից։
2025թ. փետրվարի 21 հանրային գործիչ Էդգար Ղազարյանը և նրա փաստաբանները հայտնել են Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդման մասին։ Ըստ փաստաբանների՝ մեղսագրվող արարքի հիմքում են դրվել Ղազարյանի հրապարակային ելույթները Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։
2025թ. փետրվարի 23-ին դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և Ղազարյանի նկատմամբ կիրառել վարչական վերահսկողություն խափանման միջոցը՝ արտահայտման իրավունքի սահմանափակումներով։
Նշենք, որ Քննչական կոմիտեն չի արձագանքում ArmLur.am-ի զանգերին։
Քնար Մանուկյան