ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տվյալների նույնականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը։ Այս մասին հայտնում են Սևանի քաղաքապետարանից։

Գենադի Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 17։00-ից ,Սևան քաղաքի՝Սևան-Գավառ ճանապարհի սկզբնամասում(գերեզմանատան հարևանությամբ) գտնվող սգո սրահում։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին Եռաբլուրում։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևան համայնքի ավագանու անդամները և համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում են Մնացականյանների ընտանիքին, հարազատներին, կիսում կորստյան ցավը։

Հավերժ փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար կյանքը զոհսբերած մեր հերոսին։




Լրահոս