
«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ձերբակալված 9 հայ ֆուտբոլասերներն ազատ արձակվեցին։
Ֆուտբոլային 9 երկրպագուները ձերբակալել էին 72 ժամով։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՖԱՖ-ի անդամները՝ ՀՖՖ-ի երկրպագուները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջով խափանում են ակումբային հանդիպումները:
Երկրպագուները վառում են գունավոր ճայթուկները՝ վանկարկելով «Հեռացիր»՝ նկատի ունենալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։