ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ Նախարարն այս մասին հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ արձագանքելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։

«Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ։ Նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, երկու կողմերը հանդես են եկել մամլո հաղորդագրությամբ, որտեղ, ի միջի այլոց, շատ հետաքրքրական կերպով ողջունվում են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ մեր նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկը», այսինքն վերջինս ողջունվում է Չինաստանի կողմից: Շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է և՛ բարձրաձայն խոսել, և՛ բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են բարձրաստիճան այցեր. ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան։ Հնդկաստանի հետ մեր համագործակցության մասին շատ ավելի շատ տեղեկություններ են հայտնի հանրությանը»,- ասեց նախարարը:




Լրահոս