Չեխիայում ՀՀ դեսպանը Բռնոի համալսարանում ՀՀ արտաքին քաղաքականության մասին դասախոսություն է կարդացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Բռնոի` Չեխիայի առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով: ԱԳՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական հետազոտությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների դեպարտամենտի անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների ամբիոնի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Տոմաշ Շմիդը եւ համալսարանում սովորող հայ ուսանողները: Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին հանգամանալից ներկայացրել է հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: Նշենք, որ Չեխիայում հեղինակությամբ եւ մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. եւ ունի շուրջ 42,500 ուսանող: Համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դասախոսությունները դարձնել պարբերական եւ աշխատանքներ տանել Հայաստանի համապատասխան գիտական շրջանակների հետ կապեր հաստատելու ուղղությամբ: 




Լրահոս