
Զախարովան, Ուիտֆովի այցի վերաբերյալ տվյալների ֆոնին, հայտարարել է ԱՄՆ-ի հետ ինտենսիվ շփումների մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բավականին ինտենսիվ շփումներ կան, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով RIA Novosti-ի հաղորդագրությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտֆովի Մոսկվա հնարավոր այցի մասին։« Ներկա փուլում ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները բավականին ինտենսիվ են: Դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ համաձայնեցվում են աշխատանքային ռեժիմով»,- ասել է դիվանագետը:
Անցած գիշեր Axios-ը, հայտնել է, որ Ուիտֆովը ծրագրում է մարտի 13-ին մեկնել Մոսկվա ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ :
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ուիտֆովը մեկնել էր Ռուսաստան ՝ բանակցելու դատապարտված թմրանյութերի մաքսանենգ և թմրանյութ վաճառող Մարկ Ֆոգելի փոխանակման շուրջ, այնուհետև Ռիադում մասնակցել էր ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններին:
Անի Վարդանյան