
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սույն թվականի մարտի 14-ին՝ ժամը 14։30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի է ունենալու «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող վիճակի վերաբերյալ համապարփակ վերլուծության մասին» զեկույցի ներկայացումը, որն իրականացվել է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ իրականացվող ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի շրջանակներում։
«Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող վիճակի վերաբերյալ համապարփակ վերլուծության մասին» զեկույցը հեղինակել են Արտակ Ասատրյանը, Գեղամ Ստեփանյանը, Սերգեյ Ղազինյանը, Մորտեն Կյերումը։
Էմմա Միքայելյան