ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tesla մեքենաների նկատմամբ վանդալիզմը կհամարվի ներքին ահաբեկչություն. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի նշել է, որ այսուհետ Tesla ընկերության նկատմամբ վանդալիզմը կհամարվի ներքին ահաբեկչություն:

ԱՄՆ նախագահը Մասկի և նրա փոքրիկ որդու ուղեկցությամբ քայլել է Սպիտակ տան տարածքում շարված մեքենաների կողքով և ասել, որ գնելու է կարմիր Model S-ը։ Նախագահը նշել է, որ պատրաստվում է միանգամից վճարել մեքենայի ամբողջական գինը, որը հիմնականում վաճառվում է մոտ 80,000 դոլարով:

Նախագահն այս քայլով աջակցություն է հայտնել իր խորհրդական Իլոն Մասկին՝ Tesla-ի դեմ անցկացվող բողոքի ակցիաների և ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին:

 




Լրահոս