
«Ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները»՝ Գելափի հարցմանը քաղաքացիների 27.8%-ը պատասխանել է՝ Ռուսաստանի հետ։
«GALLUP International Association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացնելով հարցման արդյունքները՝ նշեց, որ հարցին ի պատասխան 25.8%-ը նշել է՝ ԵՄ-ի հետ։
15.5%-ը ԱՄՆ-ի հետ է տեսնում ՀՀ-ի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները, իսկ 13.3%-ը՝ Իրանի հետ։