Armenian text to speach

Լեհաստանը և Բրազիլիան ևս ողջունել են ՀՀ-ի և Ադրբեջանի հայտարարությունը՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը և հուսով է, որ այն արագ կստորագրվի։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- նշված է ԱԳՆ էջում։

«Բրազիլիայի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որի իրագործումից հետո կվերականգնվի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները։  Բրազիլիան խրախուսում է կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես ամուր և կայուն խաղաղության ճանապարհ և հայտնում է իր ակնկալիքը, որ գործընթացը կարող է ավարտվել որքան հնարավոր է շուտ»,-այս մասին նշված է Բրազիլիայի կառավարության հայտարարության մեջ։




Լրահոս