ՇԵՐԻՖԻ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշակի քաղաքական  (եւ ոչ միայն) շրջանակներում երեկ համառ լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է` քրեական գործ հարուցվի «Զվարթնոց»-ի անվտանգության ծառայության նախկին պետ, Շերիֆ մականունով Կարեն Բաբայանի նկատմամբ: Նա Վովա Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո ազատման դիմում գրեց ու հեռացավ, քանի որ նրանց երբեմնի մտերմությունը վերածվել է թշնամանքի: Այսօր էլ Բաբայանը «մեղադրվում է» ԲՀԿ-ի հետ մերձ հարաբերություններ ունենալու համար: Բացի այդ, խոսք կար այն մասին, որ Բաբայանի հարազատները տարիներ շարունակ անօրինական զենքեր են ունեցել: Կարեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրը` հարցադրումով. «Ո՞ր հարազատների: Ես էլ չգիտեմ»: Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, Բաբայանը նաեւ դա բացառեց` ասելով, որ ինքը առհասարակ համակրում է հանրապետականին ու «մեր նախագահի հետ է», եւ «այդպես լինելու է մինչեւ վերջ»:




Լրահոս