Ազգային Ժողովում բարձրացված տրանսպորտային միջոցների երթևեկության կարգը և տուգանքների չափը կանոնակարգող օրենքի նախագիծն այսօր քննարկվել է կառավարությունում:
Եթե ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարվեն, ապա նվազ վտանգավորություն ունեցող մի շարք խախտումների դիմաց գործող աստղաբաշխական տուգանքների չափը փոքր-ինչ կմեղմվի:
Գործագիրի հաղորդագրությունում նշվում է, որ «ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը», թեև խորհրդարանից ստացված առաջարկի վերաբերյալ ավելի որոշակի վերաբերմունք արտահայտնելու համար գործադիրը ժամանակ է խնդրել:
Առաջարկվող նախագծով օրինակ, լուսացույցի արգելող ազդանշանի առկայութան դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջները չկատարելու համար սահմանված տուգանքի չափը ներկայումս 10 հազար դրամ է: ԱԺ-ն առաջարկում է այն միանգամից կիսով չափ կրճատել ու թողնել 5000 դրամ:
Տուգանքները մեղմող բազմաթիվ այլ տրամաբանական ու անհրաժեշտ փոփոխություններ նույնպես կարելի է գտնել, բայց ըստ երևույթին, նախագծի հեղինակ պատգամավորները առայժմ փոփոխությունների փոքր փաթեթ են ներկայացրել գոնե դրանք կյանքի կոչելու ու հետո նոր մյուսներին անցնելու նպատակով: