ՄԱԿ-ին դիմում է ներկայացվելու ռազմաքաղաքական գերիների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ռազմաքաղաքական գերիների համար բողոքի ակցիաները շարունակվում են։

Այսօր՝ մարտի 19-ին, Շահումյանի հրապարակից ժամը 11։00-ին «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը երթով գնալու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որպեսզի ներկայացնի դիմում։

Նշենք, որ վաղը ևս սպասվում է ակցիա, սակայն այս անգամ Կառավարության շենքի դիմաց։

Հավելենք, որ Բաքվի բանտերում շարունակում են ապօրինաբար պահել հայ ռազմաքաղաքական գերիներին և խոշտանգել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս