Դատարանը վճռել է, որ USAID-ի փակումը, հավանաբար, հակասահմանադրական որոշում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակումը, հավանաբար, Սահմանադրության խախտում է։ Այս մասին վճռել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը:

Վճիռն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է վերականգնել էլեկտրոնային փոստի և համակարգչի հասանելիությունը USAID-ի բոլոր աշխատակիցներին, ներառյալ վարչական արձակուրդի մեջ գտնվողներին:

Դատավորը Թեոդոր Չուանգը նշել է, որ գործող վարչակազմը հավանաբար ԱՄՆ Սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։




Լրահոս