
Մարտի 19-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղար Դեյվիդ Լամիը հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացի ներկա վիճակը։
Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» վերացնելու համար։