Կրկին սպանդ՝ ամերիկյան դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Պիտսբուրգ քազաքի դպրոցում դանակահարվել է առնվազն 22 մարդ. տեղեկացնում է Associated press գործակալությունը:

Ճշտված տվյալների համաձայն` դանակով վիրավորվել 1 21 դպրոցական, ինչպես նաև` ուսումնական հաստատոuթյան պահակը: 5 մարդ ստացել 1 ծանր վնասվածքներ:

Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Պիտսբորրգ քաղաքի միջնակարգ դպրոցում: Երկու խոհանոցային դանակով զինված ոճռագործը սպանդ էր կազմակերպել՝ հարձակվելով բոլոր հանդիպածների վրա: Սպանդը կարողացել է դադարեցնել դպրոցի ուսմասվարը, ով հանցագործին գետին է տապալել, ապա՝ կանչել ոստիկաններին:

Պարզվել է, որ կալանավորվածը դպրոցի 16-ամյա աշակերտ Ալեքս Ռայբալն է: Նույն օրը աշակերտը կանգնել է դատարանի առջև և նրան սպանության փորձ կատարելու, ծանրացնող հանգամանքներով հարձակման և դպրոցի տարածք զենք անցկացնելու մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանությունը փորձում է պարզել մեղադրյալի գործողությունների դրդապատճառը:

Ինչպես հայտնել են դպրոցի աշակերտները, նա հանգիստ և ինքնամփոփ դեռահաս էր:




Լրահոս