Ռուսաստանն ու Չինաստանը տրամադրված են ամրապնդելու «ռուս-չինական կապը», հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստանի իր գործընկեր Վան Ինի հետ հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ վերջերս տեսազանգի ժամանակ, ինչպես նաև դրանից առաջ հեռախոսազրույցի ընթացքում, նրանք ևս մեկ անգամ հաստատել էին ռուս-չինական կապերի հետևողական խորացման փոխադարձ պատրաստակամության մասին։«Մենք կանենք ամեն ինչ՝ մեր պայմանավորվածությունները արդյունավետ իրականացնելու համար», — նշել է նա։
Հիշեցնենք, որ Վան Ինը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան՝ մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները և տարբեր միջազգային հարցեր, ներառյալ պատերազմական իրավիճակը։
Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Կրեմլում կընդունի Չինաստանի ԱԳ նախարարին։






























