Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկացի կենտրոնում նորածին երեխայի մահվան դեպքով կա մեղադրյալ․ ինչ են պատմում հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2023 թվականին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում նորածին երեխա էր մահացել: Այս մասին ահազանգել էին ծնողներն ու պատմել եղելությունը: Երեխայի հոր՝ Արտյոմ Հովհաննիսյանի խոսքով՝ երեխայի մահվան մեղավորը բժիշկ Էդիկ Բաղդասարյանն է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդյունքում երեխայի մահվան գործով կա մեղադրյալ:

Էդուարդ Սպարտակի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնության և սպասարկում իրականացնող «Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատող՝ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, գտնվելով բժշկական կենտրոնում, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, որը առաջացրել է ծանր հետևանք հանդիսացող պտղի մահ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս