Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ պատվիրակության հետ անուղղակի բանակցություններն ավարտելուց հետո լքել է Օմանի մայրաքաղաքը և ուղևորվել Թեհրան։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանին և արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիին այս բանակցությունները կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Օմանը կշարունակի կարևոր դեր խաղալ, քանի որ իրանցի և ամերիկացի պաշտոնյաները համաձայնել են շարունակել անուղղակի բանակցությունները հաջորդ շաբաթ», – գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։


























































































